‘ՀԱՊԿ խոսնակ. Բաքվի գործողությունները սրում են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում’

1252

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այսօր Интерфаксу-АВН-ին հայտարարել է  ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների միջոցով: Տվյալ դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրման»,- ասել է Զայնետդինովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: «Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք ողջ սպառիչ տեղեկատվությունը տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանի՝ իրավիճակը սրելու գործողությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Վիրավոր երեխաները վիրահատվել են’