‘
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր: Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 8-11-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 145 հարց և միջազգային 25 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 8-11-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 8-ի նիստում:
Գարնանային նստաշրջանի արդյունքների կարող եք ծանոթանալ այստեղ:
‘