‘
Տնտեսական ճգնաժամի տակ կքած Հունաստանում տեղացի գործարարները ֆուտբոլին հովանավորչական աջակցություն ցուցաբերել չեն շտապում: Մի կերպ ծայրը ծայրին հասցնելու համար ակումբների տերերն ստիպված են դիմելու նախկինում այդ ոլորտի հետ կապ չունեցած գործարարների օգնությանը: Այսպես, նման նոր հովանավորներից է դարձել տեղի հասարակաց տներից մեկի տիրուհին, իսկ հասարակաց տան լոգոտիպն այժմ կարելի է տեսնել Լարիսա քաղաքի «Վոուկեֆալա» թիմի մարզաշապիկների վրա: Թիմի նախագահ Գիանիս Բաթզիոալիսի խոսքերով՝ «Տիկին Սոուլան հաղթանակի դեպքում մեր խաղացողներին տոնական գիշեր էր խոստացել իր հաստատությունում: Բայց մենք պարտվեցինք, և նրա առաջարկը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ»: Եթե «Վոուկեֆալային» սնանկանալուց փրկել է հասարակաց տունը, ապա հունական մեկ ուրիշ ակումբի՝ «Պալեոպիրգոյին» օգնության ձեռք է մեկնել տեղի թաղման գրասենյակը: Այդ ակումբի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս սև մարզաշապիկներով, որոնց վրա մեծ խաչ է պատկերված:
‘