‘Հաստատականն ու ենթադրականը ‘

1563

Մարտիմեկյան օրերին իրենց «անկախ» եւ «պատասխանատու» հռչակած լրատվամջոցների մեծ մասը մի հարցում քարոզչական միասնական նույն ուղղությունն էին վերցրել։ Սովորաբար դա լինում է այն դեպքում, երբ բոլորը ինչ-որ տեղից ստանում են նույն հրահանգը։

Երբ Հայ Ազգայն Կոնգրեսի համառ ջանքերից հետո վերջնականապես տապալվեց Մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը Համաժողովրդական շարժման վրա գցելու վարկածը, շխանությանն ստիպված էր նահանջել։ Նա քարոզչությունը իր կողմից վերահսկվող «անկախ» լրատվամջոցների մջոցով կազմակերպվում էր իշխանության եւ ընդդմության «հավասար պատասխանատվության», «բոլորիս մեղավոր լնելու» եւ նմանօրնակ այլ թեզեր զարգացնելու մջոցով։ Այս տարի դրանց գումարվեց եւս մի թեմա՝ դառձավ առանձին մի գիծ։ Խոսքը վերաբերում է մարտիմեկյան իրադարձությունների մեջ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի դերակատարության շեշտմանը։ Տվյալ դեպքում՝ մեզ համար կարեւորը ոչ թե որեւէ բան հաստատելը կամ հերքելն է, այլ պարզելը, թե ինչո՞ւ է տվյալ հարցադրումը, որ նախորդ տարներին որպես այդպիսին իսպառ բացակայում էր, դարձել առաջնային։

Քանի դեռ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված չէ, մեր տրամադրության տակ կան երկու բնույթի փաստարկներ. ա) հաստատական բ) ենթադրական։

Հաստատական են անվիճելի փաստերը։ Ահա դրանցից մի քանի օրինակ։

Փաստ է, որ փետրվարյան շուրջօրյա հանրահավաքների ընթացքում գոյություն է ունեցել շտաբ, որն ընդունել է որոշումներ, թե նչպես վարվել խաղաղ ցուցարարների հետ եւ որի որոշումները պարտադիր են եղել կատարման։

Փաստ է, որ եղել է ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2008թ. 0038 «հույժ գաղտնի» գրիֆով հրամանը, ինչով ստեղծվել է հակասահմանադրական կառույց եւ բանակը ներքաշվել է ներքաղաքական խնդիրների լուծման մեջ։

Փաստ է, որ Ռ. Քոչարյանն ընդունել է արտակարգ դրություն հաստատելու մասին հակասահմանադրական հրամանագիր։

Փաստ է, որ կրակել են ցուցարարների վրա, ինչի հետեւանքով եղել է առնվազն 10 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ։ Կրակելը չէր կարող լինել առանց հրամանի, մնչդեռ հետաքննական մարմինները փորձ անգամ չեն արել ներքեւից վերեւ պարզելու հրամանների այն շղթան, որը կհասցնի առաջն հրաման տվողին։ Ընդ որում՝ այս կերպ սպանությունները բացահայտելու մասին իշխանությանը հուշել են անգամ եւրոպական կառույցները։

Անվիճելի փաստ է, որ իշխանությունն ամեն ինչ արել եւ անում է պարտակելու համար մարտիմեկյան սպանությունները։

Ենթադրական փաստարկների մի մասը, գուցե եւ մեծ մասը, հնարավոր է, որ ապացուցվեն նորմալ ու անկողմնակալ հետաքննության ընթացքում եւ դառնան նույնքան հաստատական։ Հնարավոր է նաեւ, որ այդ ընթացքում դրանցից ոչ բոլորը դառնան այդպիսի անվիճելի փաստեր։ Հնարավոր է, որ դրանց մի մասը հանգի զուտ քաղաքական պատասխանատվության, մի մասը՝ քրեական, մի մասն էլ հերքվի։ Համենայնդեպս, առ այսօր, դրանք՝ ավել կամ պակաս հավաստիանման, սակայն դեռեւս մնում են ենթադրական մակարդակում։ Ընդ որում՝ դա այդպես է նույն այն պատճառով, որ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ թույլ չի տվել հետաքննական ճանապարհով դրանց հաստատումը կամ հերքում։ Դրանցից մեկն էլ հենց այն փաստաթուղթն է, որից կարելի է ենթադրել, որ, այդ օրերին բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ խոշոր գործարարների (ընդամենը 9 հոգու) ՊՆ պահեստներից միանման հանդերձանք է բաց թողնվել։ Այդ ցանկում կա նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը։ Ժամանակին Մարտի 1-ի համար ստեղծված Փաստահավաք խումբը, ում ձեռքն էր հասել այս փաստաթուղթը, փորձեց մտնել ՊՆ՝ բանակի ներգրավման եւ այլ հարցերի թվում պարզելու համար նաեւ այդ փաստաթղթի իսկությունը։ ՊՆ պահեստների դռները նրանց առջեւ ամուր փակվեցին, եւ կասկածից դուրս է, որ դա արվեց Սերժ Սարգսյանի հրամանով։ Այսինքն՝ հիշյալ փաստաթղթի տակ ապացուցված, իրական ինչ-որ փաստ կա թե չկա, ըստ էության, մնում է առկախ, ուստիեւ առ այսօր այն շարունակում է մնալ ենթադրական փաստարկների շարքում։

Եւ այս իրավիճակում է ահա, մեկնաբանման կարիք է զգում վերեւում հիշատակված իրողությունը, այն է՝ Մարտի 1-ի առիթով «անկախ» ու «պատասխանատու» լրատվամիջոցները մի կողմ թողած հաստատական, ապացուցման կարիք չունեցող փաստերն ու փաստարկները, ծանրացել են ենթադրական փաստի կարգավճակ ունեցող մի նյութի՝ հիշյալ ցուցակի վրա, ավելի ճիշտ՝ այդ ցուցակում արձանագրված 9 անուներից մեկի վրա՝ որպես Գ. Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի նկատմամբ մեղադրանքի ապահով հիմք։ Մեր խնդիրը հակառակն ապացուցելը չէ։ Որեւէ բան այս կամ այն կողմի վրա կարող է ապացուցել միայն անաչառ հետաքննությունը, երբ դա հնարավոր կլինի օրինական իշխանության պայմաններում։ Մեր խնդիրն էր ցույց տալ, որ տվյալ լրատվամիջոցները, մի կողմ թողնելով, շրջանցելով Մարտի 1-ին առնչվող տասնյակ հաստատական փաստերը, համերաշխ հատկապես ծանրացել են սրա վրա։ Այս փաստը մեկնաբանման, բացատրության կարիք ունի։

Մինչեւ մեր եզրակացությունը ներկայացնելը միջանկյալ ավելացնենք, որ վերջերս ոչ մեկ անգամ հրապարակվեց մի տեղեկություն այն մասին, որ փետրվարյան օրերին ստեղծված վերոհիշյալ «շտաբի» վերջին հիմնական որոշումից հետո Գ. Ծառուկյանը, դրա հետ չհամաձայնելով, եւ որպես բողոքի նշան, լքել է կառավարության շենքը։ Այս տեղեկությունը որեւէ մեկը պաշտոնապես չի հերքել։

Ինչ վերաբերում է «անկախ» եւ «պատասխանատու» լրատվամիջոցներով Մարտի 1-ի գործով Գ. Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի դեմ մեղադրական հատուկ քարոզարշավին, ապա դրա տրամաբանական բացատրությունը դժվար չէ գտնել։ Դա հետեւյալն է. այն, ինչ մեկուկես տարի առաջ նկատվել եւ արձանագրվել է որպես ԲՀԿ-ի քաղաքական վարքագծի վեկտորի փոփոխություն, շարունակում է մնալ անփոփոխ։ Այսինքն՝ իշխանական կոալիցիայի նախկին անդամը, որ ինչ-որ պահից նրանից առանձնանալու, նրան հակադրվելու քաղաքական ուղեգիծ էր որդեգրել, շարունակում է գնալ առանձնանալու ու հակադրվելու նույն ճանապարհով։ Ինչի համար եւ արժանացել ու արժանանում է տարատեսակ ճնշումների ու պատիժների։ Սա որպես հետեւություն՝ քաղաքական հարթության վրա։ Իսկ բարոյական հարթության վրա ամենատխուրն այստեղ լրատվական դաշտի զգալի մի մասի ծախվածության փաստն է։ Որը բոլորովին այլ թեմա է։

Սարգիս Սերժյան 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ձյան առատ տեղումների է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը. Սերժ Սարգսյանը խուսափեց լրագրողներից (Տեսանյութ)’