Էստոնիայի կրթության և գիտության նախարարությունը հաստատել է մինչև 2030 թվականը ռուսական դպրոցները էստոներենով կրթության փոխադրելու ծրագիրը՝ նշելով ժամկետները և անհրաժեշտ բյուջեն։
«Էստոնական բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում կրթական և դաստիարակչական գործունեության անցումը էստոներենի՝ գործող կառավարական դաշինքի հիմնական նպատակն է»,- շաբաթ օրը հայտարարել է գերատեսչության ղեկավար Թոնիս Լուկասը։
Առաջինը 2024/2025 թթ․ էստոներեն կրթության կանցնեն մանկապարտեզները, հանրակրթական դպրոցների առաջին և չորրորդ դասարանները։ Լրիվ էստոներենի անցումը կավարտվի 2029/2030 ուսումնական տարում։
Ներկայումս Էստոնիայում, որտեղ բնակչության գրեթե 25 %-ը ռուսալեզու է, երեխաները դեռ իրավունք ունեն մինչև 9-րդ դասարանը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սովորելու մայրենի լեզվով։ Ավագ դասարաններում դպրոցական առարկաների 60 %-ը դասավանդվում է ազգային լեզվով , 40 %-ը՝ ռուսերենով։
Փոխանցում է Interfax-ը։
