‘Հաստատվել է տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը’

737

Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Սարգսյանը ստորագրել է նաեւ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը հաստատելու մասին կարգադրություն:

Փաստաթղթում նշվում է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների և դրանց իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:  

Նախորդ հոդվածը‘Մաքսային միության երկրները պաշտպանել են կառույցին միանալու՝ Հայաստանի մտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Համաներմամբ` հոկտեմբերի 24-ի դրությամբ ազատ արձակվածների թիվը’