‘
ՖԻԴԵ-ն անցկացրել է Լոնդոնում կայանալիք շախմատային թագի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը։ Մարտի 14-ին մեկնարկող մրցաշարի առաջին տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, չորրորդ տուրում՝ ռուս Պյոտր Սվիդլերը, 5-րդ տուրում՝ Վլադիմիր Կրամնիկը, 6-րդ տուրում՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, իսկ առաջին շրջանի վերջին տուրում՝ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը:
Մրցաշարը կանցկացվի 2 շրջանով եւ կավարտվի ապրիլի 1-ին, հայտնում է Sport.News.am-ը:
‘