Հավակնորդների մրցաշար․ Երրորդ տուրի բոլոր պարտիաներում՝ ոչ ոքի

98

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցավ երրորդ տուրը։ Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) միավորը կիսեց Յան-Կշիշտոֆ Դուդայի (Լեհաստան), Դին Լիրենը (Չինաստան)՝ Ռիչարդ Ռապորտի (Հունգարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)՝ Յան Նեպոմնյաշչու  (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա)՝  Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ։

Կարուանան եւ Նեպոմնյաշչին 2-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Նրանցից կեսական միավոր են հետ Դուդան, Ֆիրուջան, Ռապորտն ու Նակամուրան։ Ռաջաբովն ու Դին Լիրենն ունեն 1-ական միավոր։

Մրցաշարը կավարտվի հուլիսի 5-ին։ Կանցկացվի 14 տուր։

Նախորդ հոդվածըԿուլեբա․ Ուկրաինան «կկռվի բահերով», եթե զենքի մատակարարումը դադարի
Հաջորդ հոդվածըԴԽ–ում զգուշացրել են Կալինինգրադը պաշարելու փորձի հետևանքների մասին