Մադրիդում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում չինացի Դին Լիրենը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ պարտություն կրեց 26-րդ քայլին։
Դին Լիրենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան 6,5-ական միավորով կիսում են երկրորդ տեղը։ Նակամուրան այս տուրում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, որը 8,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 12-րդ տուրում ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ Ռաջաբովի հետ կիսում է չորրորդ տեղը՝ 6-ական միավոր։
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։