Հավակնորդների մրցաշար․ Կարուանան ու Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի

372

Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում մրցեցին առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։

40-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Սպիտակ ֆիգուրներով խաղում է Կարուանան։

Նեպոմնյաշչին 6,5 միավորով միանձնյա առաջին տեղում է։ Կարուանան ունի 5,5 միավոր։

Երրորդ տեղում է ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը սեւերով պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին եւ ունի 4,5 միավոր։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։

Նախորդ հոդվածըՄադրիդ․ Կարեն Գրիգորյանը՝ երրորդ մրցանակակիր
Հաջորդ հոդվածը«Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ