Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ եւ 6 միավորով միանձնյա առաջատարն է։ Նա արդեն 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից, որն այս տուրում սեւերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։
4,5 միավոր վաստակած Նակամուրան միանձնյա երրորդ տեղում է։ 4 միավոր ունի եւ չորրորդ տեղում է հունգարացի Ռիչարդ Ռապորտը, որը սպիտակներով առավելության հասավ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի նկատմամբ։
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։