‘Հավակնորդների մրցաշար․ Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը’

1565

‘

Մարտի 10-28-ը, Բեռլինում անցկացվելու է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը:

Մեկնարկային տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցելու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:

Առաջին տուրի մյուս զույգերը կազմել են՝

  • Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ) — Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)
  • Սերգեյ Կարյակին (ՌԴ) — Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
  • Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Ուեսլի Սո (ԱՄՆ)

Վիճակահանության ամբողջական արդյունքները ներկայացված են այս հղմամբ։

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի նորվեգացի Մագնուս Կարլսենին:

‘

Նախորդ հոդվածը‘Վենգեր. Չեմ կարծում, որ ճիշտ է ՉԼ-ին ԵԼ-ի միջոցով որակավորվելը’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենթուս»-ը պատրաստվում է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել’