Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով պարտության մատնեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային եւ 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սեւ ֆիգուրներով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցի Ալիռեզա Ֆիրուջային եւ 4 միավորով երկրորդ տեղում է։
Ամերիկացի Հիկարու Նակամուրան ու չինացի Դին Լիրենը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն ու հունգարացի Ռիչարդ Ռապորտը պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։
Նակամուրան ու Ռապորտն ունեն 3-ական միավոր, Դին Լիրենը, Ռաջաբովն ու Դուդան՝ 2,5-ական միավոր։ Ֆիրուջան վերջինն է՝ 2 միավոր։
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։