‘
Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
Պարտիայի միջնամասում Արոնյանը առավելություն ձեռք բերեց, իսկ վերջում Իվանչուկը ծայրահեղ ցայտնոտի մեջ մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց եւ 35-րդ քայլում ընդունեց իր պարտությունը: Սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր:
Այս հաղթանակից հետո Արոնյանը 2,5 միավորով թերեւս կդառնա մրցաշարի միանձնյա առաջատար, քանի որ նրա հետ հավասար միավորներ ունեցող Ռաջաբովը ռուսաստանցի Սվիդլերի հետ պարտիայում բավական ծանր դիրք ունի:
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘