‘
Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Բորիս Գելֆանդին:
Արոնյանը պարտիայի ընթացքում աստիճանաբար ճնշումը մեծացնում էր եւ ի վերջո կարողացավ բավական գեղեցիկ ծուղակի մեջ գցել մրցակցին, որը ընդունեց իր պարտությունը 35-րդ քայլում:
Տուրի կենտրոնական պարտիայում նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի խաղացին:
Գրիշչուկ – Սվիդլեր, Ռաջաբով – Իվանչուկ պարտիաները շարունակվում են, սակայն ամենայն հավանականությամբ, Ռաջաբովը նույնպես հաղթանակ կտանի եւ կհավասարվի Արոնյանին:
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘