‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ’

1431

12-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 67-րդ քայլում:

Դեռևս ընթացքի մեջ է Պյոտր Սվիդլեր – Անիշ Գիրի պարտիան: Մյուս պարտիաներում Վիշվանաթան Անանդը պարտվել է Հիկարու Նակամուրային, իսկ Սերգեյ Կարյակինը հաղթել է Վասելին Տոպալովին:

12-րդ տուրից հետո Արոնյանը 6 միավորով չորրորդ հորիզոնականում է: 7 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուս Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Նախորդ հոդվածը‘Ընկերական հանդիպում. Հայաստան – Բելառուս` 0-0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում հույս ունեն համոզել Կապելոյին գլխավորել հավաքականը’