‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ’

1288

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, որի դեմ առաջին շրջանի պարտիան եւս ավարտել էր ոչ ոքի։

Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի։ Արոնյանն ունի 3.5 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որը դեռ չի ավարտել 9-րդ տուրի պարտիան չինացի Դին Լիրենի հետ:

Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) — Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Դին Լիրեն (Չինաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) — Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) — Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հերթով-շարքով բանտարկեք, ուրիշ ելք չունեք ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկին` Մունդիալ-2018-ում Ռուսաստանի հավաքականի հնարավորությունների մասին’