‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Սվիդլերին’

1315

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 11-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց Պյոտր Սվիդլերի հետ և պարտություն կրեց 48-րդ քայլին: Տուրի մյուս պարտիաներում աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հաղթեց Սերգեյ Կարյակինին և շրջանցեց նրան: Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի խաղաց հետնապահ Վեսելին Թոփալովի հետ, իսկ Անիշ Գիրին միավորը կիսեց Հիկարու Նակամուրայի հետ:

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

  • Լևոն Արոնյան  — Պյոտր Սվիդլեր՝ 0:1
  • Վիշվանաթան Անանդ — Սերգեյ Կարյակին՝ 1:0
  • Վեսելին Թոփալով  — Ֆաբիանո Կարուանա՝ 0.5:0.5
  • Անիշ Գիրի — Հիկարու Նակամուրա՝ 0.5:0.5

Այժմ Կարուանան և Անանդը 6.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, Կարյակինն ունի 6 միավոր, Արոնյանը, Սվիդլերը, Գիրին՝ 5.5-ական, Նակամուրան՝ 4.5, իսկ Թոփալովը՝ 4:

Հավելենք, որ 12-րդ տուրում կայանալու են Սվիդլեր-Գիրի, Նակամուրա-Անանդ, Կարյակին-Թոփալով և Կարուանա-Արոնյան պարտիաները:

Նախորդ հոդվածը‘ՀԿ-ները` ԸՕ նախագծի բարելավման աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Հրաձգարանում զինվոր է մահացել’