‘
Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:
Թարմ հետքերով դժվար է ասել պարտության պատճառները. միգուցե մրցակիցների թերագնահատումը, միգուցե հոգնածությունը, սակայն փաստ է, որ Արոնյանը գրեթե զրկվեց մրցաշարի հաղթողի հավակնություններից: Արձանագրենք, որ մրցաշարի երկրորդ հատվածը հայ գրոսմայստերը ավելի թույլ է անցկացնում: Ավելին, այս տուրից հետո Արոնյանին շրջանցեց նաեւ Վլադիմիր Կրամնիկը, որը հաղթեց Ռաջաբովին:
Առաջատար Մագնուս Կառլսենը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ, չնայած հանգիստ կարող էր խաղալ նաեւ հաղթանակի համար, հաշվի առնելով, որ Գրիշչուկը ծայրահեղ ցայտնոտի մեջ էր:
Իվանչուկ- Գելֆանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Մրցաշարային դիրքը 11-րդ տուրից հետո արդեն այսպիսին է. 1. Կառլսեն՝ 7,5; 2. Կրամնիկ՝ 7; 3. Արոնյան՝ 6,5; 4. Սվիդլեր՝ 5,5; 5-6. Գելֆանդ, Գրիշչուկ՝ 5; 7. Իվանչուկ՝ 4; 8. Ռաջաբով՝ 3,5:
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘