‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Գրիշչուկ՝ Ուղիղ’

1948

Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրը:

Մրցաշարի առաջատարներից մեկը` հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նախորդ տուրում Ռաջաբովի նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո, ունենալով հանգստյան մեկ օր, Արոնյանը պետք է որ բավական բարձր տրամադրությամբ մոտենա պարտիային: Հետո հին հաշիվներ էլ կան. սա հենց այն Գրիշչուկն է, որ հավակնորդների նախորդ մրցաշարում պայքարից դուրս թողեց Արոնյանին:

Մրցաշարի մյուս առաջատարը` Մագնուս Կառլսենը, կփորձի ետ չմնալ Արոնյանից եւ իր հերթին նույնպես հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաջաբովին:

Տուրի մյուս պարտիաներն են` Գելֆանդ-Կրամնիկ, Իվանչուկ-Սվիդլեր

Արոնյան-Գրիշչուկ, Կառլսեն-Ռաջաբով եւ Իվանչուկ-Սվիդլեր պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ.

Հիշեցնենք մրցաշարային դիրքը 6-րդ տուրից հետո. 1-2. Արոնյան, Կարլսեն` 4,5; 3-4. Կրամնիկ, Սվիդլեր` 3; 5-6. Ռաջաբով, Գրիշչուկ` 2,5; 7-8. Գելֆանդ, Իվանչուկ` 2:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս 1-ինն ու Բենեդիկտոս 16-րդը միասին կճաշեն’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում ձյան պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել’