‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Սվիդլեր՝ Ուղիղ’

1349

Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրը: Մրցաշարի առաջատար Լեւոն Արոնյանը այսօր սպիտակներով կխաղա ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Տուրի մյուս պարտիաներն են՝ Ռաջաբով – Կրամնիկ, Կառլսեն – Գրիշչուկ եւ Գելֆանդ – Իվանչուկ:

Հիշեցնենք, որ մրցաշարային դիրքը 3-րդ տուրից հետո հետեւյալ տեսքն ունի. 1. Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2,5 միավոր, 2-3. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 2; 4-6. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1,5; Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 0,5

Արոնյան – Սվիդլեր, եւ Ռաջաբով – Կրամնիկ պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ.


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը պաշտոնապես գլխավորեց Կաթոլիկ եկեղեցին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ պատգամավոր. Երեւանի քաղաքապետարանն անհարկի շքեղություններ է թույլ տալիս’