‘Հավակնորդների մրցաշար. 12-րդ տուրի արդյունքները’

1496

Ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը. այսօր կայացան 12-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան էր: Շախմատիստները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի՝ պարտիան ավարտելով 67-րդ քայլին:

Մյուս պարտիաներում առաջատարներից Սերգեյ Կարյակինը հաղթանակ տոնեց հետնապահ Վեսելին Թոփալովի հետ պարտիայում, Վիշվանաթան Անանդը սև խաղաքարերով պարտվեց Հիկարու Նակամուրային, իսկ Պյոտր Սվիդլերը և Անիշ Գիրին ոչ-ոքի խաղացին:

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

  • Ֆաբիանո Կարուանա  — Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
  • Հիկարու Նակամուրա — Վիշվանաթան Անանդ՝ 1:0
  • Սերգեյ Կարյակին — Վեսելին Թոփալով՝ 1:0
  • Պյոտր Սվիդլեր — Անիշ Գիրի՝ 0.5:0.5 

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Կարյակինը և Կարուանան 7-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, Անանդն ունի 6.5 միավոր, Արոնյանը, Սվիդլերը և Գիրին՝ 6, Նակամուրան՝ 5.5, իսկ Թոփալովը՝ 4:

Հավելենք, որ 13-րդ տուրում (մարտի 27-ին) կայանալու են Կարուանա-Սվիդլեր, Արոնյան-Կարյակին, Թոփալով-Նակամուրա, Անանդ-Գիրի պարտիաները:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Գեւորգ Սաֆարյանի գործի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ընկերական հանդիպում. Գերմանիա – Անգլիա` 2-3.Վարդիի հրաշալի գոլը և Անգլիայի կես խաղակեսում տարած հաղթանակը (տեսանյութ)’