‘Հավակնորդների մրցաշար. 4-րդ տուրից հետո Արոնյանը 2-րդ տեղում է’

965

Մոսկվայում կայացան աշխարհի չեմպիոն Հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, պարտիան ավարտվեց 41-րդ քայլին:

Տուրի մյուս պարտիաներում Սերգեյ Կարյակինը հաղթանակ է տոնել Վիշվանաթան Անանդի նկատմամբ, Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի է խաղացել Վեսելին Թոփալովի հետ, իսկ Հիկարու Նակամուրան միավորը կիսել է Անիշ Գիրիի հետ:

Հավակնորդների մրցաշար, չորրորդ տուր

  • Սերգեյ Կարյակին — Վիշվանաթան Անանդ՝ 1:0
  • Պյոտր Սվիդլեր  — Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
  • Ֆաբիանո Կարուանա — Վեսելին Թոփալով՝ 0.5:0.5
  • Հիկարու Նակամուրա — Անիշ Գիրի՝ 0.5:0.5

Այժմ Կարյակինն ունի 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանն առաջատարին զիջում է ընդամենը կես միավորով: Անանդը, Գիրին, Սվիդլերը, Կարուանան ունեն 2-ական միավոր, Նակամուրան՝ 1.5, իսկ Թոփալովը եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 1 միավոր:

Հավելենք, որ մարտի 16-ին կայանալիք հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Կարուանայի հետ, Գիրիի մրցակիցը լինելու է Սվիդլերը, Անանդինը՝ Նակամուրան, իսկ առաջատար Կարյակինը մրցելու է Թոփալովի հետ:

Նախորդ հոդվածը‘Զիդանը բարկացել է «Ռեալի» ֆուտբոլիստների վրա’
Հաջորդ հոդվածը‘Կապելո. «Բավարիային» հաղթելու համար «Յուվենտուսը» պետք է իր գլխից բարձր թռչի’