‘Հավատաքննությու՞ն, թե՞ արժանապատվության պաշտպանություն. ՀԱԿ ներկայացրած օրինագծի քննարկումը հետաձգվեց ‘

997

Արարատի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը քաղաքում գրեթե միաժամանակ տեղի ունեցան երկու հանրահավաքներ: Քաղաքի մի հատվածում ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի հանրահավաքն էր, քիչ հեռու` ԲՀԿ թեկնածու  Սամվել Բարսեղյանինը:

 Հանրահավաքին ներկա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքացիներին վախեցնելու և կաշառելու փորձերն իզուր են: Նա հորդորեց արարատցիներին չվախենալ ոչ մի ճնշումից և ազատ կերպով իրենց ընտրությունը կատարել: «Սարի նման մեջքներիդ կանգնած եմ, մի մազ անգամ գլխներիցդ չի պակասի», — վստահեցրեց նա:

 Ծառուկյանը նաև նշեց, որ ավելի քան 10 տարի ղեկավարելով Արարատի ցեմենտի գործարանը՝ իր շփումներից ծանոթացել է արարատցիների խնդիրներին հատ առ հատ և պատրաստ է օգնել Սամվել Բարսեղյանին` լուծել դրանք: «Ինչ որ ձեր թեկնածուն խոսք է տվել , մի բան էլ ավել ենք անելու: Այս պայքարը պաշտոնի համար չէ, և որ իրականում պաշտոնը խնդիրները լուծելու միջոց է: Այն մարդիկ, ովքեր հանուն պաշտոնի փորձում են վաեցնել, կաշառել ժողովրդին, հետագայում զղջալու են», — ասաց նա:

Քաղաքապետի թեկնածու Սամվել Բարսեղյանը նույնպես վստահեցրեց քաղաքացիներին, որ ընտրություններում ներկայացնում է ոչ միայն իր անձը, այլև՝ ողջ կուսակցությունը և հավելեց, որ քարոզարշավի շրջանում Արարատի բնակիչները իրեն հայտնել են, որ տեսնելով Աբովյան քաղաքի զարգացումը՝ «ուզում են ապրել աբովյանցիների նման»:

Անդրադառնալով քաղաքի խնդիրներին՝ թեկնածուն հայտարարեց, որ վերջին տարիներին դրանք շատ են կուտակվել, եւ որ այդ խնդիրները պահանջում են լուծումներ: Նա մասնավորապես նշեցին բնակարանաշինության և աշխատատեղերի հարցը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի թղթակիցի հետ զրույցում անդրադառնալով ընտրություններում իրենց մասնակցության հարցին՝ հայտարարեց, որ ի տարբերություն իշխող քաղաքական ուժի, որն իր բոլոր ծրագրերը տապալել է և երկիրը հասցրել է աղետալի վիճակի, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք չի տվել այնպիսի խոստումներ, որոնք իվիճակի չէ կատարել:

Հ.Գ. Հիշեցնենքոր ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸի արտադրության պետ Սամվել Բարսեղյանըև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸի տնօրենՀՀԿական Հայկ Հայկյանը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Սամվել Բարսեղյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել ենթե այդ հարցն իրենք դեռ չեն քննարկելիսկ ՀՅԴն հայտարարել էթե Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի 

Նախորդ հոդվածը‘Արդշինինվեստբանկի խտրական քաղաքականությունը. ՀՀ անձնագրով ղարաբաղցիները ՀՀ քաղաքացիներ չեն ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը զրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից’