‘Հատվածներ «Հայոց պատմություն» բուհական դասագրքից’

1377

Շարունակում ենք ընթերցողներին ներկայացնել հատվածներ «Հայոց պատմություն» բուհական դասագրքից, որն ամենայն հավանականությամբ լույս կտեսնի եկող տարի՝ Կրթության եւ գիտության նախարարության գրական եզրակացությունից հետո։ Մեր տեղեկություններով՝ դասագրքի հեղինակը ԵՊՀ պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է։ Եվ այսպես.

«Օգտվելով ժամանակավոր անիշխանությունից՝ մի խումբ ազգայնականներ և քրեածին տարրեր, իրենց իրական մտադրությունները քողարկելով քաղաքական կարգախոսներով, այդ օրերին զանգվածային անկարգություններ էին հրահրում Երևանում՝ թալանելով և հրդեհելով քաղաքացիների ունեցվածքը։ Քաղաքը հանցավոր տարրերից մաքրելու և կարգուկանոն հաստատելու նպատակով թուրք իրավապահներն ու ոստիկանության հատուկ ստորաբաժանումները 1918 թ. մայիսի 21-ին ազատագրեցին Սարդարապատ գյուղը և առաջ շարժվեցին Երևանի ուղղությամբ։ Հայ ցուցարարները, սակայն, ակնհայտորեն գտնվելով թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ, օգտագործելով ապօրինի զենք և զինամթերք, ինչպես նաև գործով չպարզված այլ կտրող-ծակող առարկաներ, ինքնահռչակ գեներալ, նախկինում չդատված Մովսես  Սիլիկյանի  գլխավորությամբ հարձակվեցին օրենքով սահմանված կարգով իրենց ծառայությունն իրականացնող թուրք իրավապահների վրա՝ շատերի կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով։ Զանգվածային անկարգությունների արդյունքում սպանվեց շուրջ 3500 թուրք իրավապահ։

Միաժամանակ զանգվածային անկարգություններ էին տեղի ունենում նաև Հայաստանի այլ մարզերում։ Այսպես՝ Բաշ-Ապարանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերով հանդես էր գալիս քրեական աշխարհում «Դրո» մականունով հայտնի, նախկինում երկու անգամ դատված Դրաստամատ Կանայանը, որին նեյրո-լինգվիստական ծրագրավորման արդյունքում միացել էին մի քանի հազար սոցիալապես անապահով քաղաքացիներ։ Հրահրված բախումների արդյունքում թուրք իրավապահները ենթարկվեցին զանգվածային բռնությունների՝ մահվան ելքով…»։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները, կարծում ենք, ջերմորեն կընդունեն այս դասագիրքը և ամենայն մանրամասնությամբ կուսումնասիրեն հայոց պատմության հերոսական էջերը՝ Էդիկ Մինասյանի խմբագրմամբ։

«Չորրորդ ինքնիշխանություն», 5 հոկտեմբեր 2012

Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Երկրի ամենատարեց բնակչուհին’
Հաջորդ հոդվածը‘Ամեն ինչ վաղուց ավարտված էր. Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր. տեսանյութ’