‘Հարազատներին պաշտպանելու նպատակով 3 հոգու սպանած Գ.Սարգսյանն արդարացվել է Տուլայի դատարանի կողմից ‘

1221

Տուլայի դատարանը արդարացրել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Գեղամ Սարգսյանին, որն իր տան վրա հարձակված 4 կողոպտիչներից պաշտպանվելիս խոհանոցային դանակով սպանել է նրանցից 3-ին:

Դատական քննության արդյունքում հաստատվել է, որ Գեղամ Սարգսյանի գործողություններում հանցակազմը բացակայում է, քանի որ նրա արարքը միտված է եղել մեկ այլ անձի  բռնությունից պաշտպանվելուն:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Գեղամ Սարգսյանի տուն ներխուժած ազավակախումբը ծեծի է ենթարկել ընտանիքի բոլոր անդամներին և պահանջել է Սարգսյաններին պատկանող փողերն ու զարդերը՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել երեխաների նկատմամբ: 52-ամյա Սարգսյանը վերցրել է խոհանոցային դանակը և սպանել ազավազակախմբի 3 անդամներին:

 

Նախորդ հոդվածը‘Գրող Արփի Ոսկանյանը դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով 1in.am կայքի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Հոլիվուդյան աստղերի անճանաչելի կերպարանափոխությունները (Ֆոտոշարք) ‘