‘
Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղը սպասարկելու է Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ: Գլխավոր մրցավարի օգնականներն են Անդրեաս Հայդենրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մարկուս Համեթերը:
‘