‘Հարավային Աֆրիկայում գնացքների վթարի պատճառը 50 մետրանոց մալուխի գողությունն է եղել’

559

Հարավաֆրիկյան Հանրապետությունում գնացքների բախման պատճառը պղնձե մալուխի գողությունն է եղել, հայտում է ИТАР-ТАСС լրատվականը գործակալությունը:

Տեղի ունեցած վթարի հետևանքով ավելի քան 200 մարդ թեթև վնասվածքներ են ստացել, իսկ երկու գնացքների վագոնավարները ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացված են:

«Երկաթգծից առնվազն 50 մ երկաթյա մալուխ է գողացված եղել: Համարվում է, որ սա է բախման հիմնական պատճառը դարձել», — հայտարարել է ՀԱՀ-ի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Թայանի Ռիխոտսոն և բացատրել, որ մալուխի գողության հետևանքով անջատվել է  երթևեկության ավտոմատ կառավարման համակարգը, ինչից հետո գնացքներից մեկը հասել է երկաթգծի վրա կանգ առած մյուս գնացքին և բախվել:

 

 

Նախորդ հոդվածը‘Արոտավայրերի վարձակալության հայ-իրանական գործարքի վերաբերյալ փաստաթղթեր են հրապարակվել’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսն ու Թաիլանդն առաջատարներն են 2012 թ. զոհված ռուսաստանցի զբոսաշրջիկների թվով’