‘Հարավային Աֆրիկայում երկու գնացք է բախվել. Կան տասնյակ տուժածներ’

578

Հունվարի 31-ի առավոտյան Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում երկու գնացք է բախվել: Վթարի հետևանքով առնվազն 20 տուժած կա, հայտնում է France-Presse գործակալությունը:

Հարավաֆրիկյան New Age լրատվական ծառայության տվյալներով՝ Պրետորիայի մերձակայքում գնացքն ընթացքի մեջ  բախվել է երկաթգծերին կայանած շարժակազմին: Պատահարի հետևանքով գնացքերից մեկի վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել:

Վթարի շրջանում երկաթուղային երթևեկությունը դադարեցված է:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը կհետևի Հայաստանի ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Forbes. Ռուսաստանի անշարժ գույքի «արքաներ». Սամվել Կարապետյանը անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 720 մլն դոլար’