‘Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկություն է հայտնել’

1207

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, քանի որ միջազգային հանրությունը, առանց հակամարտող կողմերի աջակցության, չի կարող կարգավորել այն, հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը:

Դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Միաժամանակ Սալբերը Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկություն է հայտնել: Այս համատեքստում նա եվրոպացի դիվանագետների ԼՂՀ այցելության համար հատուկ քաղաքական պայմանների շուտափույթ ստեղծման հույս է հայտնել: «ԵՄ ներկայացուցիչը պետք է հնարավորություն ունենա ասելու, որ եղել է ԼՂՀ-ում, ծանոթ է իրավիճակին և շփվել է մարդկանց հետ»,- եզրափակել է նա:

Նախորդ հոդվածը‘Սմբատ Կարախանյան. Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պատրաստ է գնալ իշխանափոխության’
Հաջորդ հոդվածը‘Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել. ԼՂՀ ՊՆ’