Հարավային Կորեայի առաջնորդ․ ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր անօդաչուի դեմ ուղարկել երեք անօդաչու

498

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը իր օգնականներին հրահանգել է կրկնակի կամ եռակի պատասխանել հարավկորեական տարածք ներխուժած  հյուսիսկորեական յուրաքանչյուր անօդաչուի, չորեքշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։

«Երբ առաջին անօդաչուն եկավ, նախագահը հրամայեց անհապաղ միջոցներ ձեռնարկել Հյուսիսի դեմ՝ նշելով, որ մենք էլ ունենք անօդաչուներ։ Նա հրամայել է հյուսիսկորեական յուրաքանչյուր անօդաչուի դեմ ուղարկել երկու-երեքը և խոցել դրանք՝ եթե հարկ լինի»,- պատմել է աշխատակազմի ներկայացուցիչը։

Դեկտեմբերի 26-ին հյուսիսկորեական առնվազն հինգ անօդաչու սարքեր խախտել են Կորեայի Հանրապետության օդային տարածքը։ Դրանցից մեկը հասել է մինչև Սեուլ, մյուս չորսը պտտվել են Դեղին ծովի Կանհվադո կղզու շրջանում՝ մայրաքաղաքից արևմուտք։ Այնուհետև առաջինը կարողացել է վերադառնալ ԿԺԴՀ, մյուսներն անհետացել են ռադարից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում չեղարկել կանանց իրավունքները ոտնահարող կարգադրությունները
Հաջորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Թաթարստանի ղեկավարի պաշտոնի անվանափոխությունը