«Քաղաքացիական ուժ» պահպանողական կուսակցությունը, որը մարտ ամսին առաջադրել էր Հարավային Կորեայի ներկայիս նախագահ Յուն Սոկ Յոլին, իր ներկայացուցիչների պատվիրակությանը Ուկրաինա կուղարկի՝ ռուսաստանյան «հատուկ գործողության» ֆոնին «Կիևին իր համերաշխությունը և աջակցությունը հայտնելու համար», հաղորդել է Yonhap գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ այցը նախատեսված է հունիսին, ճշգրիտ ամսաթիվը համաձայնեցվում է։ «Քաղաքացիական ուժի» ներկայացուցչի խոսքով՝ դա կլինի Ասիայում առաջին քաղաքական կուսակցությունը, որն իր պատվիրակությունն է ուղարկում Կիև։
Փոխանցում է tass.ru-ն։