‘Հարավային Կորեայի նախագահը ժամանել է սահմանային կղզի, որտեղ գտնվելն այնքան էլ ապահով չէ’

1043

Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակն այսօր անսպասելիորեն այցելել է Դեղին ծովում ՝ Հյուսիսայի Կորեայի (ԿԺԴՀ) սահմանի մոտ գտնվող Յոնփհյոնդո կղզի, որը 2 տարի առաջ գնդակոծվել էր ԿԺԴՀ-ի կողմից, ինչի հետևանքով զոհվել էին 2 խաղաղ բնակիչ և 2 սահմանապահ: Այցի նպատակը պաշտոնապես ներկայացվել է որպես Հարավային Կորեայի առաջատար ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ստուգում: Այցի հետևանքների մասով վերլուծաբանների կարծիքները չեն համընկնում, բայց բոլորը միակարծիք են այն հարցում, որ այցը կապված է վերջին շրջանում երկու Կորեաների սահմանին իրավիճակի զգալի լարվածության հետ:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոցը» նորից դադարեցրել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է «Էմմանուել» ֆիլմի դերասանուհին, որը սովետական մարդկանց համար բացահայտել է էրոտիկան (հատված ֆիլմից)’