‘Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ինին «շատ վտանգավոր մարդ» է համարում’

1463

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը «չափազանց վտանգավոր մարդ» է, հաղորդել է Washington Post-ը:

«Նա անխոհեմ առաջնորդ է և շատ վտանգավոր մարդ: Բայց նա մի մարդ է, որն արդյունավետ վերահսկողություն ունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ, և նա մի մարդ է, որը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման (դենուկլեարիզացիայի) լիազորություններով է օժտված»,- ասել է հարավկորեական առաջնորդը: 

Մուն Չժե Ինը նշել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի ընդհանուր նպատակ ունեն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացում և Կորեական թերակղզու ապամիջուկայնացում:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վիրավոր զինծառայողներից երկուսի վիճակը համեմատաբար լավ է, մեկինը մնում է ծայրահեղ ծանր’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Թրամփին համեմատել է Ռեյգանի հետ’