‘Հարավային Կորեայի նախագահը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ’

688

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է, որ համաձայն է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ առանց որևէ նախապայմանի: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Նախագահի խոսքով՝ ինքը «պատրաստ է հանդիպել ում հետ ասես, որպեսզի թեթևացնի ժողովրդի պառակտման ցավը և հասնի խաղաղ միավորման»: Ընդ որում՝ Պակ Կին Հեն հայտարարել է ազգային անվտանգության վերաբերյալ օրենքը պահպանելու անհրաժեշտության մասին: Այդ փաստաթուղթը, որն ընդունվել է դեռևս 1948 թ., ԿԺԴՀ-ին բնորոշում է որպես հակապետական կազմակերպություն և քրեական պատիժ է նախատեսում նրա հետ ցանկացած համագործակցության համար:

Իր ամանորյա ելույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը տեղեկացրել էր, որ մտադիր է հանդիպել Պակ Կին Հեի հետ 2015 թ.: Ներկա պահին ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը պատերազմի մեջ են, սակայն վերջին շաբաթներին Փհենյանը և Սեուլը երկխոսություն վարելու պատրաստակամություն են հայտնում: Մասնավորապես՝ հարավկորեական վարչապետ Չոն Հոն Վոնը հայտարարել է, որ իր կառավարությունն առավելագույն ջանքեր կգործադրի՝ իր հյուսիսային հարևանի հետ առճակատումը դադարեցնելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2014 թվականի 11 ամիսներին կոնյակի արտադրությունը նվազել է 6.6%’
Հաջորդ հոդվածը‘Մարտական հենակետում զինծառայող է վիրավորվել’