‘Հարավային Կորեայի նախագահը հունվարի 13-ին կարևոր ուղերձով կդիմի ժողովրդին’

1128

Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն հունվարի 13-ին կարևոր ուղերձով կդիմի ժողովրդին: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե Պակ Կին Հեն ինչ հարցեր է արծարծելու իր ելույթում:

Քաղաքագետները ենթադրում են, որ ուղերձը կվերաբերի վերջին շրջանում Փհենյանի «սադրիչ գործողություններին»:

Հունվարի 6-ին ԿԺԴՀ-ն հայտարարեց ջերմամիջուկային ռումբի հաջող փորձարկման մասին: Ի պատասխան՝ Հարավային Կորեան վերականգնեց քարոզչական հեռարձակումը միջկորեական սահմանին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արձակվել է շուրջ 500 կրակոց. ԼՂՀ ՊԲ ‘
Հաջորդ հոդվածը‘Սպանված զինվորը հետմահու պարգեւատրվել է’