‘Հարավային Կորեայի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը’

1291

Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն չի մասնակցի Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնք կանցկացվեն Մոսկվայում մայիսի 9-ին: Այդ մասին ասվում է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ շաբաթ օրը տարածած հայտարարությունում:

Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիսություններին Սեուլը կներակայացնի նախագահի՝ արտաքին գործերով հատուկ խորհրդական, Ազգային ժողովի պատգամավոր Յուն Սան Հյոնը: «Հատուկ խորհրդականի այցը, որը նաև համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակին, կնպաստի այդ հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հարավկորեական մամուլի տվյալներով՝ երկրի նախագահը նկատի է առել իրավիճակը Ուկրաինայի շուրջ և այն փաստը, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին չեն մասնակցելու Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ղեկավարներ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օբամա. ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը անցյալ տարի վաստակել են ավելի քան 477 հազար դոլար’