Հարավային Կորեայի ՊՆ-ում հավանական են համարում ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը Ռուսաստան

116

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունում հնարավոր են համարում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի այցը Ռուսաստան։

Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Չոն Հա Հյուն։

The New York Times թերթը, հղում անելով աղբյուրներին՝ ԱՄՆ պաշտոնյաների և նրանց դաշնակիցների շրջանում, ավելի վաղ վարկած էր առաջ քաշել, թե ԿԺԴՀ առաջնորդը ծրագրում է սեպտեմբերին այցելել Ռուսաստան։ Պարբերականի հեղինակների կարծիքով՝ Կիմ Չեն Ինը կարող է ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպել Վլադիվոստոկում ամսի կեսերին։ NYT-ի աղբյուրները նաև պնդել են, որ ԿԺԴՀ առաջնորդը կարող է այցելել Մոսկվա և Վոստոչնի տիեզերակայան։

Այս տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 9-ին ասել է․ «Ձեզ ասելու ոչինչ չունեմ»։

Պուտինը և Կիմ Չեն Ինը Վլադիվոստոկում հանդիպել են 2019 թ․ ապրիլին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ն 2024 թ․ կանցկացնի սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունները
Հաջորդ հոդվածըՌԴ-ի և Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները