‘
Հարավկորեական Իմչժինգակ շրջանի իշխանություններն արգելափակել են ԿԺԴՀ-ի սահմանի մոտ գտնվող հարթակի մուտքը, որտեղից ակտիվիստները պարտրաստվում էին 200 հազար քարոզչական թռուցիկներ ուղարկել դեպի Հյուսիս:
Քաղաքացիական ակտիվիստներն անհամաձայնություն են հայտնել իշխանությունների որոշմանը:
«Հյուսիսային Կորեայի կողմից հնչեցված բոլոր այս սպառնալիքները Հարավի քաղաքացիների միջև սեպ խրելու նպատակ ունեն»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեան պաշտոնապես տեղեկացրել է Սեուլին, որ պատրաստ է «անողոք և անակնկալ ռազմական հարված հասցնել» Հարավային Կորեային, եթե իր տարածքի վրա քարոզչական թռուցիկների տարածումը շարունակվի:
‘