‘Հարավային Կորեայում արգելվել է ԿԺԴՀ-ին պաշտպանող կուսակցությունը’

680

Հարավային Կորեայում տասնամյակների ընթացքում առաջին անգամ արգելվել է քաղաքական կուսակցությունը:

Կառավարությունը դիմել է սահմանադրական դատարան՝ ձախակողմյան Միավորված առաջադիմական կուսակցությունը արգելելու խնդրով: Կուսակցության հինգ անդամներ Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներ են:

Երկրի սահմանադրական դատարանը որոշել է, որ Հյուսիսային Կորեային պաշտպանող կուսակցությունը պետք է լուծարվի:

Որոշ մեկնաբաններ մտահոգություն են հայտնել սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, քանի որ այն կարող է ազդել Հարավային Կորեայում խոսքի ազատության վրա: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մերկել. ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի ռազմական օգնության հարցը չի քննարկվել’
Հաջորդ հոդվածը‘Գործողություն ԻՊ-ի դեմ. Քրդերը ճեղքել են Սինջար լեռան պաշարումը’