‘Հարավային Կորեայում համերգի ժամանակ զոհվել է 14 մարդ’

979

Հարավային Կորեայում փոփ համերգի ժամանակ 14 մարդ է զոհվել, հաղրդում է France-Presse գործակալությունը:

 Միջոցառումն անցկացվել բաց երկնքի տակ, Սեուլից ոչ հեռու՝ Սոննամ քաղաքում: Համերգի ընթացքում հավաքվածների ծանրության տակ փլվել է օդափոխիչ ճաղավանդակը, և 25 մարդ  առնվազն 20 մետր բարձրությունից ընկել է  ստորգետնյա ավտոկայանատեղին:

Տեղական հեռուստատեսության տվյալներով՝ համերգի հանդիսատեսների մեծ մասը եղել են ուսանողներ: Միջադեպի ժամանակ բեմում ելույթ է ունեցել Ասիայում ժողովրդականություն վայելող ՝ աղջիկների 4minute խումբը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատավճիռը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգացի գիտնականները մրցանակ են ստացել քաղցկեղի բուժման նոր մեթոդ մշակելու համար’