Հարավային Կորեայում սպասվում է երկրի պատմության ընթացքում սեփական տիեզերական հրթիռի արձակումն առաջին անգամ։ Սարքը, որը կրելու է մեկուկես տոննա կշռող բեռը, ուղեծիր է դուրս գալիս Նարո Տիեզերական կենտրոնից։
Ենթադրվում է, որ հրթիռը դուրս է գալու երկրամերձ ուղեծիր՝ Երկրից 600-800 կմ բարձրության վրա։
Սեուլը հուսով է, որ տիեզերական ծրագիրը կօգնի 6G բջջային կապի հաջորդ սերնդի տեխնոլոգիան զարգացնելու, ինչպես նաև թույլ կտա ավելի լավ հետևելու Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող իրադարձություններին։
Նախկինում Հարավային Կորեան տիեզերք թռչելու երեք փորձ է կատարել՝ 2009 և 2010 թթ․ դրանք անհաջող էին, իսկ 2013 թ․ արձակումը հաջող էր ավարտվել, ընդ որում՝ այդ հրթիռի առաջին աստիճանը կառուցվել էր Ռուսաստանում։
Փոխանցում է BBC-ն։
