Հարավային Կորեան ևս 682 ապրանքի մատակարարում կսահմանափակի ՌԴ

276

Կորեայի Հանրապետության կառավարությունը 628 տեսակի ապրանք կավելացնի Ռուսաստան և Բելառուս մատակարարումների արտահանման վերահսկողության ցուցակում։

Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության կայքում։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թ․ սկզբին։ Այդ պահից արտահանման վերահսկողության ցուցակում առկա ապրանքների թիվը կհասնի 1159-ի։ Նոր կանոնները կվերաբերեն շինարարական ծանր սարքավորումներին, վերալիցքավորվող մարտկոցներին, ավիացիոն տեխնիկայի սարքերին, ինչպես նաև շարժիչի ավելի քան 2 հազար քառ․ սմ աշխատանքային ծավալ ունեցող մարդատար ավտոմեքենաներին։

Ավելի վաղ սահմանափակումների տակ են հայտնվել ավելի քան 50 հազար դոլար արժեցող ավտոմեքենաները։

Որպես սահմանափակման պատճառ՝ նշվում է այդ ապրանքները ռազմական նպատակներով օգտագործելու «մեծ հավանականությունը»։

Նախորդ հոդվածըԴատարանը կալանավորել է բանաստեղծուհուն՝ օտար պետության հետ համագործակցության համար
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ Ապաստարանները չեն հերիքում Գազայի հատվածում տեղահանված անձանց համար