‘Հարավային Կորեա-Բելգիա. խաղից առաջ’

588

H խումբ, հուլիսի 26, ժամը` 23.59, «Սան Պաուլո» մարզադաշտ

Գլխավոր մրցավար` Բեն Վիլյամս (Ավստրալիա)

Առաջին հայացքից թվում է, թե այստեղ այլևս անելիք չկա, և թիմերը պայքարի մոտիվացիա չունեն. կորեացիներն արդեն չեն կարող մտածել հաջորդ փուլի մասին, իսկ Բելգիան, ընդհակառակը, փլեյ-օֆֆ փուլն արդեն  ապահովել է: Բայց,եթե այս ամենին ուրիշ տեսանկյունից նայենք, ապա մենք հնարավորություն ունենք դիտելու աշխարհի առաջնության հասուն խաղերից մեկը: Ամեն ինչ չէ, որ թվացյալ այդքան հարթ է: Կորեան խաղային առումով ձախողել է ողջ մրցաշարը: Բոլորի կարծիքով, պինդ այս հավաքականը  80-րդ րոպեին արդեն հազիվ էր շարժում ոտքերը, սխալվում էին պաշտպանները, որը հանգեցրեց, որ 4 գնդակն հավաքականը ստացավ Ալժիրից, իսկ մեկը` Ռուսաստանից:  Ի դեպ, պետք է ասել, որ պատճառը բոլորովին էլ այն չէ, որ ֆուտբոլիստները նվիրումով չէին խաղում: Այստեղ այլ հանգամանքներ են առկա: Առաջինը ֆիզիկական թույլ պատրաստվածությունն է, իսկ երկորդը` մրցաշաշարերի տարբեր որակական մակարդակը: Գուշակել այս հանդիպման մեկնարկային կազմը, դժվար է:Երկրորդ խաղի տապալումը պետք է գլխավոր մարզչին ստիպի փոփոխություններ կատարել: Եվ այստեղ նույնպես պատ ես դեմ առնում: Չուն Սուն Ռենը չի կարող փոխարինվել, Խեն Մին Սոնին դժվար է փոխարինող գտնել: Իսկ այս երկուսը այնքան էլ հաջող չխաղացին ալժիրցիների դեմ հակամարտությունում: Իսկ մնացած ֆուտբոլիստներն ամեն ինչ ձախողեցին:

Բելգիացիները գիտեն ինչի համար պայքարեն: Առաջին հերթին նրա համար, որ ապացուցեն` իրենք կարող են գեղեցիկ և տպավորիչ ֆուտբոլ ցույց տալ: Այս խաղը ևս մի հնարավորություն է հոգեբանորեն հաճույք ստանալու և փլեյ-օֆֆ փուլին նախապատրաստվելու: Մինչև այժմ այս հավաքականի միակ թերությունը ոչ կայուն խաղն է եղել:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն ԵԽԽՎ ամբիոնից ներկայացրել է իր քաղաքական ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանի արյան մեջ նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել’