‘«Հարավային հոսք» գազատարի արժեքը կգերազանցի 20 միլիարդ դոլարը’

634

«Գազպրոմն» սկսում է «Հարավային հոսք» գազամուղի ծովային ուղեմասի շինարարությունն արդեն եկող ամիս, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հաղորդել է BBC-ին: Բրիտանական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող ընկերության փորձագետների տվյալների համաձայն՝ աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 20,4 մլրդ դոլար: «Գազպրոմը» կֆինանսավորի նախագծի 50 %-ը, իտալական Eni-ն՝ 20%-ը, գերմանական Wintershall-ը և ֆրանսիական EDF-ն՝ 15-ական տոկոսը: Գազատարը կանցնի Սև ծովի հատակով՝ ռուսական ափի «Ռուսսկայա» կայանից մինչև Բուլղարիայի առափնյակ: Սևծովյան հատվածի ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 900 կմ, առավելագույն խորությունը՝ երկու կմ-ից ավելի, նախագծային թողունակությունը՝ տարեկան 63 մլրդ խորանարդ մետր: Նախագծի ցամաքային հատվածը Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովենիայի, Հորվաթիայի և Ավստրիայի տարածքներով իրականացնելու համար արդեն իսկ ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր: «Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում «Հարավային հոսքի» դերը նշանակալի կլինի: Այն հնարավորություն կտա մեր սպառողներին բնական գազի մատակարարման այլընտրանքային և հուսալի երթուղիներ ստեղծել»,-այդ առիթով հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Գազամուղով առաջին հոսքը նախատեսված է 2015 թ. վերջին:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն՝ Փոստանջյանին. Ինչպես ասում են՝ «ուրիշի համար փոս մի փորիր` ինքդ մեջը կընկնես»’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Եթե ուզում են անցկացնել նորմալ ընտրություններ, թող ընդունեն այս փոփոխությունները’