‘
«Միացյալ Օսիա» կուսակցությունը առաջատարն է Վրաստանից առանձնացած Հարավային Օսիայի՝ հունիսի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում, հաղորդել է ինքնահռչակ հանրապետության ԿԸՀ-ն:
Ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 100 %-ի մշակումից հետո այդ կուսակցությունը հավաքել է ձայների 43,1 %-ը և կստանա խորհրդարանի 34 տեղերից 20-ը:
«Միացյալ Օսիան» ղեկավարում է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անատոլի Բիբիլովը, որին համարում են Կրեմլի դրածոն: Երկրորդ տեղում «Ժողովրդի միասնություն» կուսակցությունն է՝ 13,24 %, նա կստանա վեց տեղ: Ժողովրդական կուսակցությունը և «Նիխաս» կուսակցությունը կստանան 4-ական տեղ խորհրդարանում: Ընտրություններին մասնակցած մյուս հինգ կուսակցությունները չեն հաղթահարել 7 տոկոսի արգելքը: ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունը եղել է 60,14 %: Հաղորդել է BBC-ն:
Վրաստանի ԱԳՆ առաջին փախնախարար Դավիդ Զալկալիանին երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է, որ Հարավային Օսիայում անցկացված խորհրդարանական ընտրություններն օրինակարգ չեն և չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին:
‘