‘Հարավաֆրիկյան առաջնորդը կարծում է, թե շուն պահելը «սեւերին հարիր չէ» ‘

663

Հարավ-աֆրիկյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը ստիպված է եղել պարզաբանել նախագահ Ջեյքոբ Զումայի արտահայտած դիրքորոշումը շնաբուծության մասին:

Ըստ BBC-ի, նախագահը տնային կենդանիներ պահելու ավանդույթը անվանել է «սպիտակներից մնացած ժառանգություն» եւ դատապարտել է այդ զբաղմունքը՝ որպես «աֆրիկացիներին ոչ հարիր»:

Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է , թե Զումային «լավ չեն հասկացել», քանի որ նախագահն ընդամենը «ցանկացել է զգուշացնել, որ հնարավոր չէ կենդանիներին ավելի շատ սիրել, քան մարդկանց»: Կառավարության մամուլի քարտուղարի խոսքերով,  երկրի ղեկավարը պաշտոնյաներին կոչ է արել «զարգացնել մեծամասնության մշակույթը»՝ «գիտակցությունը ապագաղութացնելու համար»:

Հարավաֆրիկյան կենդանասերները սոցցանցերում խիստ բացասական արձագանքներ են թողել նախագահի հայտարարության վերաբերյալ:

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ը ընդունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Մտքովս չէր անցնի, որ քաղաքի տղեն իր բնակչի դեմ նման բան կանի ‘