‘Հարավկորեացի ռեփեր PSY-ի նոր տեսահոլովակը կրկին ռեկորդներ է սահմանում YouTube-ում’

972

Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gentleman անվանումով նոր երգի տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգում ռեկորդ է սահմանել՝ մեկ շաբաթվա ընթացքում հավաքելով 114.5 միլիոն դիտում, հայտնում է BBC-ն:

PSY-ի տեսահոլովակը գերազանցել է շոտլանդացի երգչուհի Սյուզան Բոյլի սահմանած ռեկորդը: Բոյլը հայտնի է դարձել Britain’s Got Talent շոուին մասնակցելուց հետո: Նրա I Dreamed A Dream երգի կատարումը 2009-ին YouTube-ում մեկ շաբաթում հավաքել էր 100 միլիոն դիտում:

Gentleman սինգլի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 12-ին:

Հարավկորեացի ռեփերի նախորդ հիթը՝ Gangnam Style-ը YouTube-ում դիտել են ավելի քան 1.5 միլիարդ անգամ: Այն դարձել է ամենադիտված հոլովակը YouTube-ի պատմության ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Ալեքսեյ Նավալնու գործով դատական նիստը հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Վթար Պտղավանում. մեկ զոհ, կան տուժածներ’