1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, վաղը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին Կոմիտասի անվան պանթեոն կայցելեն Կարեն Դեմիրճյանի ընկերները, հարազատները, Հայաստանի ժողովրդական կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու համախոհները։