‘
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյնի ու վերջինիս Մադրիդում հայտնվելու հնարավորության մասին:
— Ես մտածել եմ Հարի Կեյնի մասին, չէ՞ որ նա հոյակապ խաղացող է ու շատ երիտասարդ։ Նա մեծ առաջընթաց է գրանցել, բայց եթե անկեղծ՝ մենք գոհ ենք Կարիմ Բենզեմայից և գտնում ենք, որ թիմը լավ համալրված է։ Ես չեմ խնդրել «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիին ասել նրա գինը, այլապես նա ինձ կասեր, թե Կեյնն արժի 250 մլն եվրո,- հաղորդել է Պերեսը Cadena Cope ռադիոկայանին։
‘